20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չփորձեք հերոսներին եւ հայրենիքին նվիրումը, նահատակությունը իջեցնել ձեր «պլինտուսից ցածր տուշոնկաների», «օդում կախված լուրերի» մակարդակի. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նժդեհն ասում էր՝ հայի ներքին տականքն արտաքին թշնամուց վտանգավոր է: Մենք մեծապես տուժել ենք մեր մեջ ապրող ապազգային տեսակի պատճառով: Այսօր իշխանական ագիտպրոպը հերթական անգամ թիրախավորել է Արցախի հերոսներին՝ այս անգամ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/:

Գեներալ Օգանովսկին իր կենսագրությամբ է ապացուցել, որ իրական հերոս է: Նա հանուն հայրենիքի մահվան աչքերին է նայել: Գեներալը շոուների սիրահար չի, ամբիոն ու մարդկանց բազմություն տեսնելիս չի թուլանում:

Չի սիրում բարձրագոչ կենացներ ասել, գոռալ, սրան-նրան մրոտել, կեղծ ու սուտ պատրանքներով սնել մարդկանց: Փոխարենը նրա թուլությունը հայրենիքն է:

Չի սիրում փուչիկներ փչել իր հերոսության շուրջ, պարզապես մարտի դաշտում կերտած իր հաղթանակներով նաեւ՝ մեզ ազատագրված հայրենիք է նվիրել:

Մինչդեռ այսօր որոշ տզրուկների ձեռամբ, ուշադրություն՝ դրսի լրատվամիջոցի՝ BBC-ի ինչ-որ նյութ է տարածվում տեղական ԶԼՄ-ներում եւ փորձ է արվում Մարտի 1-ի համար մեղադրել Օգանովսկուն:

Հիմա ուշադիր լսեք ու ձեր պապաներին փոխանցեք՝ որքան էլ ջանաք մրոտել հերոսներին, չի ստացվելու:

Պահի էմոցիան, անգիտության, խավարամտության փոթորիկը որոշ ժամանակ անց խաղաղվելու է: Ժամանակին էլ ձեր նման ապազգային տարրեր կային, որ փորձում էին քարկոծել Նժդեհին, Թովմաս Նազարբեկյանին, Արամ Մանուկյանին: Այսօր նրանք պատմության աղբանոցում են, որքան էլ ժամանակին բարձրագոչ ճառեր ասած լինեին, իսկ Նժդեհը, Նազարբեկյանն ու Մանուկյանը իրենց արժանի տեղն են զբաղեցնում հայ ազգի հերոսների պանթեոնում:

Թեեւ դուք ինչ գիտեք՝ պատմությունն ինչ է, արժեւորումն ու գնահատանքն ինչ է: Ձեր նմանները չեն գիտակցում ապերախտ բառի իմաստը: Դուք հազիվ պատմությունը վերախմբագրեք, թողնեք միայն ձեր դըմփ-դմփոցը:

Փառք Աստծո, որ պատմագրությունը վերլուծական մտքի, բազմակողմանի աղբյուրագիտության, ժամանակագրության անաչառ արձանագրման գիտություն է եւ ոչ թե էմոցիաների ու «հեղափոխական ցախավելների» հանգրվան:

Պատմության աղբանոցում ձեր արժանի տեղը անկասկած կլինի, իսկ արժանավորների անուններն՝ ի դեմս Սամվել Կարապետյանի արդեն իսկ գրված են հայոց նորագրույն ազատագրական պայքարի մատյանում:

Հ.Գ. Չփորձեք հերոսներին եւ հայրենիքին նվիրումը, նահատակությունը իջեցնել ձեր «պլինտուսից ցածր տուշոնկաների», «օդում կախված լուրերի» մակարդակի:

#ՀայկըհաղթելուէԲելին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ