26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դավաճանական պլանը մեկնարկեց. Փաշինյան-Վանեցյան կործանիչ թատրոնը. Հայելի

Արցախի մայրաքաղաքում օգոստոսի 5-ի հանրահավաքը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ամբողջացրեց Արցախի իշխանության ձևավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների պատկերացումները: Չնայած Նիկոլ Փաշինյանը այդ հանրահավաքը կոչեց համահայկական՝ Արցախ-Հայաստան միասնության կոչով ու օրակարգով, այդուհանդերձ բեմադրվեց Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ դավադրական սցենարը:

Հանրահավաքի ժամանակ հանկարծ «ինքնաբուխ» կոչեր եղան Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, բարի քեռու առաքելություն ստանձնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով իջավ վանկարկողների շարքերը ու փորձեց հանգստացնել, թե դրա ժամանակը չէ: Ոչ պատահականորեն հանրահավաքից ժամեր առաջ հայտարարություն էր տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը՝ ասելով, որ Բաբայանի համակիրները կմասնակցեն հանրահավաքին: Մեկ օր առաջ էլ նույն կոչով էր դիմել նաեւ նախագահի թեկնածուի հավակնորդ Արայիկ Հարությունյանը: Ասել է թե՝ Փաշինյանը իր համակիրների միջոցով փորձեց ուրիշների ձեռքով կրակից շագանակներ հանել, մի կողմից ցույց տալ, թե ինքը ունի համակիրների հզոր բանակ, մյուս կողմից՝ Բակո Սահակյանի հրաժարականը արցախցիների ինքնաբուխ պահանջն է:

Մենք բազմիցս ենք գրել, որ իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը թիրախում վերցրեց Արցախի իշխանություններին՝ հրապարակային հայտարարություններ, ստվերային ճնշումներ, պաշտոնանկություններ, մի խոսքով՝ անթույլատրելի այնպիսի պահվածք, որպիսին, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր նկատել իր հարցազրույցներից մեկում, չէր դրսեւորել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Արցախը դիտարկում է իբրեւ բեռ ու շարունակում է կենսունակ համարել թեզը, քանի կա կոնֆլիկտը. «Սերգո ջան, լավ չես ապրելու»:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հետեւողականորեն անկում է ապրում , երբ տեսանելի է իր իշխանությանը սպառնացող վտանգը, ցանկանում է օր առաջ կոշտ մեթոդներով լուծել Արցախի իշխանության հարցը, այնտեղ իր իշխանությանը հնազանդ իշխանություն ձեւավորել՝ խուսափելու տհաճ իրավիճակներից:

Սակայն կյանքը ցույց տվեց, որ հոգեբանական ճնշումով հնարավոր չեղավ հեռացնել Արցախի իշխանությանը , «դավադիրների» փնտրտուքը արդյունք չտվեց, Փաշինյանին այլ բան չի մնացել, քան անցնել ճակատային պայքարի:
Վերջերս տեղեկություններ տարածվեց, որ Փաշինյանը ուղիղ հայտնել է Բակո Սահակյանին իր պաշտոնավարման ոչ նպատակահարմարության եւ հեռանալու ցանկության մասին, բայց Արցախի նախագահը չի ընդունել հորդոր-պահանջը:

Արցախի նախագահին համոզելու բանագնաց է կարգել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ինչպես նաեւ նախագահի հավակորդ Արայիկ Հարությունյանին, սակայն այդ բանակցություններն էլ ապարդյուն են անցել:

Ուշագրավ է՝ Վանեցյանը մի կողմից Արցախում բարձրաստիճանների հետ հանդիպմանը չի թաքցնում պետության կառավարման հարցում Փաշինյանի հետ ունեցած որոշակի անհամաձայնությունների մասին, մյուս կողմից՝ պատրաստ է անվերապահ կատարել նրա ցանկացած հրահանգը:

Եւ ահա, այս գործընթացներն էլ արդյունք չտվեցին, հիմա Փաշինյանն ու Վանեցյանը ժողովրդի թիկունքում թաքնվելով են փորձում իրականացնել Արցախի նկատմամբ իրենց դավադիր, դավաճանական պլանը՝ չհասկանալով, որ ի տարբերություն Հայաստանի, այստեղ խմորումները կարող են ճակատագրական ելք ունենալ ոչ միայն Արցախի իշխանությունների, այլեւ Արցախ եւ Հայաստան պետությունների անվտանգության համար:

Անի Սահակյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ