18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկ-մեկ խունկ ծխիր,ամեն օր տերունական աղոթք արտասանիր, ու վերջապես գործ արա, Նիկոլ

«Մի ուրվական է շրջում երկրում՝ նախկինների ուրվականը կամ պաթալոգիկ կախվածություն անցյալից», – այս մասին նշում է Արթուր Թովմասյանը.

«Նիկոլի վարքագիծը, որին պարտադրված ականատես ենք լինում արդեն  մեկ տարուց ավել,  պետք է,  որ լուրջ  հետաքրքրություն առաջացնի հոգեբանների կամ հոգեվերլուծաբանների մոտ,  ու իհարկե,  ժամանակը կգա,  եւ բոլորիս համար ամեն ինչ պարզ կդառնա: Բայց դա, ինչպես ասում են՝  հատված է ուրիշ ֆիլմից: Հիմա գանք  մեր խառը իրականությունների դաշտ ու հասկանանք,  թե ինչու նախկինների ուրվականը այդպես էլ հանգիստ  չի  տալիս մեր Նորին Ծամածռությանը:    

Մերժել, փակել, ծեփել, փռել, վիզները ոլորել,ձերբակալել…  

 Ընդդեմ՝ միակ գաղափարախոսությունը, ինչի ներքո նորընծա դիկտատորը, որը Հայաստանը հռչակել է ամենաժողովրդավարական երկիրն աշխարհում,  տանում է մեզ դեպի ակնհայտ փակուղի՝հորջորջելով  այն ո՛չ ավել, ո՛չ պակաս,  ժողովրդավարության բաստիոն: Չկա գեթ մեկ ոլորտ, ուր հնարավոր լինի գրանցել գեթ մեկ առաջընթաց:

1.Տնտեսության անկում
2.Ներդրումների նվազում
3.Դատական համակարգի այլասերում
4.Խոսքի ազատության և մամուլի հանդեպ ճնշումներ
5.Արտաքին հարաբերություններում ճգնաժամ,
6.Ներքին թշնամիների փնտրտուք
7.Հասարակության պառակտում
8.Բանակի թուլացում,
9.Ոստիկանական համակարգի աղավաղում
10.Ազգային արժեքների արժեզրկում
11.Մշակույթի , գիտության, կրթության ոտնահարում
12.Ստի ու կեղծիքի գերհզոր դոզա
13.Մոլեգնացող վրեժխնդրություն ու վենդետաներ

Սա այն չնչինթվարկումն է ամենիինչին ողջ եռանդովձեռնամուխ է եղել մեր թրաշամանուկային թայֆան ու, առանց այն էլ բարդ տարածաշրջանում,արտաքին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում,պատերազմական իրականության  մեջ վտանգված սահմաններով մեր երկրում տեղի ունեցող անհեթեթությունների այս ողջ շղթան  հետեւանք է ո՛չ թե, եւ ո՛չ միայն վատ կառավարման, այլ դրա իսպառ բացակայության:  Հետեւանք է սեփական «ես»-ի սուպեր արժեվորման  ու ցավալի է, բայց՝ ինքնահաստատման մոլուցքի, հետեւանք է ընտանեպետության: Հետեւանք է նախկինների  ուրվականներով ինքն իրեն ու երկիրը պարուրելու ու սեփական անկարողությունն ու անպիտանությունը  «մերժվածների » վրաբարդելու իրողություններին:

Նորին գերագույն գլխավոր սիմինդի ֆանա՛տ, քո այս անհեռատես ու դեպի արգելապատնեշներ տանող քայլերով,  երկրի պոտենցիալը ու քեզ երբեմնի տրված վստահությունը անվերջ մսխելով, անընդհատ  կարմիր գծեր տրորելով հեռու չես գնա: 

Մոտենում է ժամանակը, երբ «մերժվածները» կրկին դառնում են պահանջված:

Հ.Գ. Մեկ-մեկ խունկ ծխիր,ամեն օր տերունական աղոթք արտասանիր, ու վերջապեսԳործ արա, Նիկոլ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ