24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք ՍԻՄԻՆԴԻ վերածելու ՀԱՅՐԵՆԻՔ չունե՛նք: Պարոն վարչապետ, որդնած բրինձ, պրոտեզ, ընտրակաշառք բաժանողները հիմա ձեր հովանու տակ են»

Իմ շատ հարգելի՛ և սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում կետ առ կետ անդրադառնալ ՀՀ վարչապետի այսօրվա՝ գլխավոր գրառմանը:

  1. Ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց:

Պարոն վարչապե՛տ՝ ուղղաթիռը սպասարկվել և սպասարկվում է ՀՀ քաղաքացիների հարկերից գոյացած գումարմերով, այնպես որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քննարկել իր իսկ միջոցների ծախսման (տվյալ դեպքում մսխման) արդյունավետությունը:

  1. Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամլո խոսնակին:

Պարոն վարչապե՛տ՝ լրագրողական այդ մակարդակը (շկալան) հավատարիմ է ձեզ և ձեզ պատկանող լրատվականին, քանի՞ անգամ եք նյութ հրապարակելուց առաջ ճշտել նյութի հավաստիությունը առաջին դեմքից․ եթե չեմ սխալվում տարիներ շարունակ ձեր և ձեր լրատվականի տարածած ցանկացած տեղեկատվություն եղել է «ըստ օդում կախված լուրերի»:

  1. Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:

Պարոն վարչապե՛տ՝ ձեր և ձեր լրատվականի «ըստ օդում կախված» լուրերի այսօր ունեք այն, ինչ ունենք, մասնավորապես՝ 11 տարի ստերով ու կեղծիքով կերակրված հասարակություն:

  1. Չորրորդ կետին արդեն անդրադարձա նախորդ կետում:
  2. Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք:

Պարոն վարչապե՛տ՝ «ավելի լավ թալանել» արտահայտությամբ դուք ասում եք, որ հիմա ինքներդ թալանում եք, իսկ նախորդներն ուզում են ապացուցել, որ ավելի լա՞վ էին թալանում: Պահանջում եմ ներկայացնել ապացույցներ՝ որդնած բրնձի, պրոտեզի և ընտրակաշառքի հետ կապված, և եթե կան՝ ինչո՞ւ չունենք քրեական գործեր: Չնայած, ըստ օդում կախված լուրերի՝ բաժանողները հիմա ձեր հովանու տակ են:

  1. Իսկ մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից:

Պարոն վարչապե՛տ՝ ըստ օդում կախված լուրերի, ձեր լրատվականն ու դուք տարիներ շարունակ ինչպես սնվել, այնպես էլ սնվում եք լևոնախաչատուրական հայրենաթալան ավարից, չնայած՝ հիմա օդում ուրիշ լուրեր էլ են կախվում ձեր սնվելու հետ կապված:

  1. Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար:

Պարոն վարչապե՛տ՝ ձեռքդ դիր խղճիդ ու ասա՝ մեկ տարի առաջ, բացի ԿԱՐԿԱՆԴԱԿԻՑ, ուրիշ ինչ ես կերել և ինչ ուրիշ կերակրի անուն ես իմացել: Հասկանում եմ՝ ձեր անցյալի մութ անկյունները մաքրելու համար նախահարձակ եք, բայց մարդիկ կան որոնք, ըստ օդում կախված լուրերի, ենթադրում են, թե ով և ինչքանով է ծախվել մինչ ձեր գազարի մուրաբայի վրա զարմանալը:

  1. Բայց դե մենք սահմանափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա:

Դուք օրենք և իրավունք եք հասկանո՞ւմ, լա՜վ: Հաշվե՞լ եք քանի օրենք եք արդեն իսկ խախտել, հարցրեք Վահե Գրիգորյանին՝ ձեր ականջին միգուցե ասի՞:

  1. Ասեմ նաև, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել:

Հիշեցնեմ, որ նշվածներից բոլորը ժողովրդի գույքն են՝ կվերաբերվե՛ք խնամքով:

Հ.Գ. Մենք ՍԻՄԻՆԴԻ վերածելու ՀԱՅՐԵՆԻՔ չունե՛նք:

Հայկ Աթոյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ