20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրաժարվեք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացից. ՀԴԿ

ՀԴԿ Հանրապետական Խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, որտեղ ասված է.

«Հասարակական-քաղաքական հանրությունը կրքոտ արձագանքում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիաի» (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման ՀՀ իշխանությունների մտադրությանը: Հնչած կողմ և դեմ կարծիքները հասարակությունը բաժանել են երկու ծայրահեղ բևեռների, ինչը անթույլատրելի է մեր պետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում:Հետաքրքրական է, որ Ստամբուլյան կոնվենցիային կողմ արտահայտվողները, այդ թվում ՀՀ Արդարադատության նախարարը ճարպկորեն խուսափում են պարզ պատասխաններից: 
Կոնվենցիայի հոդվածներում տեղ են գտել հասկացություններ և ձևակերպումներ, որոնց մեկնաբանությունը նախարարության կողմից, ավելի է համոզում, որ մենք գործ ունենք, քողարկված, երկիմաստ հասկացությունների հետ (հոդված 3 կետ բ, հոդված 3 կետ գ., հոդված 14, հոդված 4 կետ 3):
Հրապարակված տեղեկանքը թվում է թե միտումնավոր խճճել է ողջ իրավիճակը:

Մասնավորապես, առաջին պլան է մղվում այն, որ կոնվենցիան չի նախատեսում երրորդ սեռ հասկացությունը, չի նախատեսում միասեռականների ամուսնություն, երեխաների որդեգրում նրանց կողմից և այլն:

Իսկապես, կոնվենցիան ուղղակիորեն կամ բացահայտ կերպով դրանք չի նախատեսում, փոխարենը ներառում է արտահայտություններ և ձևակերպումներ, որոնք արդեն իսկ ենթադրում են վերը նշված կատեգորիաների անձանց արտոնյալ «իրավունքների” ամրագրումը: Այսպես օրինակ՝ «ամուսիններ» հասկացությունից բացի «զուգընկեր» հասկացությունը, «սոցիալական դեր, սոցիալական վարքագծեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար» հասկացությունը, կարծրատիպերից զերծ գենդերային դեր», «սեռական կողմնորոշում», «գենդերային ինքնություն» հասկացությունները:

ՀՀ օրենսդրությունը և, հատկապես, մայր օրենքը, հավասարապես պաշտպանում են բոլոր քաղաքացիների և անձանց իրավունքները: Ո՞րն է սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց ամեն կերպ առանձնացնելու, նրանց համար արտոնյալ իրավական կարգավորումներ սահմանելու պատճառը: Կոնվենցիայի վավերացումը արդարացված կլիներ, եթե ՀՀ օրենքներում ամբողջովին ներառված չլինեին մարդու համապարփակ իրավունքները: Սակայն մեր զարմանքն ավելացավ, երբ պարզ դարձավ, որ դեռևս 1979թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 13.10.1993թ.-ին ի թիվս 189 պետությունների: Կոնվենցիայով ստաձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ պետություները ներկայացնում են զեկույցներ:

Հայաստանը Կոմիտեին ներկայացրել է ընդհանուր թվով 6 զեկույց. առաջինը՝ 1996թ-ին, երկրորդը 1999թ.-ին, համատեղ երրորդը և չորրորդը՝ 2008թ.-ին, համատեղ հինգերորդը և վեցերորդը՝ 2014թ.-ին: Հետևաբար, ի՞նչ պատճառաբանությամբ է վավերացման բերվում Ստամբուլյան կոնվենցիան, եթե չկա մեր հասարակական կյանք անընդունելի բարքեր, քարոզ ներմուծելու  և ԼԳՏՊ ներկայցուցիչներին որոշակի արտոնյալ կարգավիճակ տալու հետին նպատակ, ինչը որ արդեն արել է Եվրոպան և ինչի դեմ անզոր եղան եվրոպական երկրների հասարակությունները:

Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հրաժարվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացից, հիմնավորելով դա նաև գործող, ավելի պարզ, հստակ ձևակերպումներով կոնվենցիայի առկայությամբ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միշտ պաշտպանել է ազգային արժեհամակարգին հարիր բարքերի զարգացումը և վճռական է անհրաժեշտ գործողություններով հավատարիմ լինել իր դիրքորոշմանը»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ