26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. ՊՆ խոսնակ

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։ Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու փաստին:

ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն կատարվածը:

Հիշեցնենք, որ Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան հերոսների, այդ թվում Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: Տեսանյութում երեւում է, որ շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ է լցված։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ