26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդավառի 12 կանոնները՝ ըստ Ռուբեն Մելիքյանի

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերնե՛ր,
Վաղը Վարդավառ է՝ իմ և շատերիսամենասիրելի տոներից մեկը։

Ավանդույթը պահելով՝ հավուր պատշաճիջրումներ իրականացնելիս առաջարկում եմօգտվել հետևյալ՝ լրացված ու փոփոխվածկանոններից։ Դրանցով փորձ է արվումհավասարակշռել գոյություն ունեցող բոլորիրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների ևայլն), ինչպես նաև արտացոլելՀայաստանյան արդի իրողությունները։

Հաճելի ջրումներ!

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏԱՍՆԵՐԿՈւ ԿԱՆՈՆՆԵՐ (2019 թվականի խմբագրություն)

ԿԱՆՈՆ 1. Արգելվում է ջրել 65 տարեկանիցբարձր, 5 տարեկանից ցածր անձանց, ակնհայտ հղի կանանց, ինչպես նաևՎենետիկի հանձնաժողովի անդամներին ևհամազգեստ կրող իրավապահներին։ 5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքըչի գործում, եթե նրանք պաշտոնատար անձեն։

ԿԱՆՈՆ 2. Ջրումն իրականացվում է 16-28 °C ջերմաստիճանի առերևույթ մաքուր ջրով՝դույլերով, այլ համանման տարաներով կամմեխանիկական ջրամղիչ սարքերով՝ խմբային(«ջրման խումբ») կամ անհատական կարգով։

ԿԱՆՈՆ 3. Ջրելուց առաջ ջրողը պարտավոր էջրվողին հասկանալի լեզվով վերջինիստեղեկացնել նրան ջրելու մտադրությանմասին («պատշաճ ծանուցման» պայման)։

ԿԱՆՈՆ 4. Ջրողն իրավունք ունի ջրումնիրականացնել առանց «պատշաճծանուցման», եթե «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ակնհայտ է, որ ջրվողըհրաժարվել է ջրվելու մասին պատշաճծանուցված լինելու իրավունքից՝հրապարակային հայտարարությամբ, Գյումրիմեկնելով, գորգ լվալով կամ այլ համարժեքեղանակով։

ԿԱՆՈՆ 5. «Պատշաճ ծանուցման» պահանջըչարամտորեն չկատարելու դեպքում ջրմանգործիքն առանց մեղադրական դատավճիբռնագանձվում է ի շահ պետության, իսկջրվողը ստանում է բոլոլա հարուցելուիրավունք։

ԿԱՆՈՆ 6. Եթե ջրվելու մասին «պատշաճծանուցված» ջրվողը ներկայացնում է«հիմնավոր պատճառ» ջրվելուանհնարինության մասին, ապա ջրումըկասեցվում է մինչև հիմնավոր պատճառիվերացումը։

ԿԱՆՈՆ 7. Սույն կանոնների 6-րդ կանոնումնշված պատճառի հիմնավորությունըգնահատում է ջրողը՝ ելնելովհամաչափության, ջրավահավասարության, մարդու արժանապատվության հարգմանսկզբունքներից։ Ամեն դեպքում, Հեղափոխության ժամանակ քայլած լինելըկամ ռոբասերժական նախկին ղեկավարինփնոված լինելը «հիմնավոր պատճառ» համարվել չեն կարող։

ԿԱՆՈՆ 8. Առաջնային ջրվողն իրավունք ունիառաջնային ջրողին ջրել առանց պատշաճծանուցման («հակադարձ ջրման» իրավունք)։

ԿԱՆՈՆ 9. Պաշտոնատար անձ կամ նրաընտանիքի անդամ հանդիսացողառաջնային ջրվողն իրավունք չունի«հակադարձ ջրման» իրավունքն իրացնելԱԱԾ-ի, ԲԴԽ-ի, ոստիկանության կամիրավապահ այլ մարմինների միջոցով։

ԿԱՆՈՆ 10. Սույն կանոններով սահմանվածկարգով առաջին անգամ ջրվածզբոսաշրջիկներին ջրողը պարտավոր էպարզաբանել Վարդավառի հոգևոր-մշակութային նշանակությունը կամ հայգորգագործության դարավոր ավանդույթը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որջրված զբոսաշրջիկն օգտվի 8-րդ կանոնովսահմանված «հակադարձ ջրման» իրավունքից։

ԿԱՆՈՆ 11. Արգելվում է Երևանիքաղաքապետարանի ու Սանիտեկիաշխատակիցներին, «դուխով» մակնշմամբգլխարկներ կրողներին, նախկինիշխանության ներկայացուցիչներին, Հ1-իլրատվականի պատասխանատուներին ջրել՝որպես պատիժ:

ԿԱՆՈՆ 12. Սույն կանոնների 2-րդ կանոնումնախատեսված՝ «ջրման խմբի» անդամներիվրա համապատասխանաբար տարածվում ենջրողների և ջրվողների համար սահմանվածկանոնները, քանի դեռ ժողովրդականիշխանությանն այլ բան ձեռնտու չէ։»

 

Չորով տարածել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ