26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ պետություն պե՞տք է, թե չէ, մեզ իրավունք պե՞տք է, թե չէ. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն ուղղված ցանկացած մեղադրական հայտարարություն պետք է ունենա ապացույցներ։

«Հայտարարում են, թե այսպես են ասում, այնպես են ասում, բայց ո՞ւր են դրա վերաբերյալ ապացույցները, փաստերը։ Ես կարծում եմ՝ եթե գործադիր իշխանությունը հայտարարում է ինչ-որ հանցագործության մասին և որևէ ապացույց դրան չի ներկայացվում, ուրեմն արժեզրկվում է գործադիր իշխանության ուժը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ տարօրինակ է, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ դատավորների նկատմամբ ներգործություն է եղել ու այդ մասին փաստեր չեն ներկայացվել։

«Դատական իշխանությունն էլ կարող է ասել, որ դա ընդամենը ձև է՝ հանրությանը տրամադրելու դատական իշխանության դեմ։ Մեզ պետություն պե՞տք է, թե՞ չէ, մեզ իրավունք պե՞տք է, թե՞ չէ։ Տասնամյակների կաթիլ-կաթիլ աշխատանք է եղել դատական իշխանության ձևավորումը, բայց այս ձևով զրոյացնել տասնամյակի պետականաշինական գործը, ընդունելի չէ», – հավելեց Մելիքյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ