24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարի՝ «պասլատ անեիր քաղաքացուն» հանձնարարականը մաքրել են. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է: Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը:

 Օրաթերթի ձեռքի տակ հայտնված արձանագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով Էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»:

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում` «պասլատ անեիր քաղաքացուն»: Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել եւ դարձել «անտեսել»:

Հիշեցնենք` նախարարը տեւական ժամանակ չէր ստորագրում նիստի արձանագրությունը: Ու հիմա անգամ խմբագրված արձանագրության տեքստում նկատվող «անտեսելու» հրահանգը ամենեւին չի բխում նախարարի գործառույթների բարեխղճությունից: Ի՞նչ է նշանակում «պետական քաղաքականության» դեմ ուղղված դիմումները պետք է անտեսել: Հիշեցնենք, որ տեսչության այս պետին արդեն Թորոսյանը հասցրեց փաստացի «ազատել աշխատանքից»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ