26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը այս տարի ռեկորդային է

2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն:

Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 98 000 մարդ է կազմել: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 57 100:

Ըստ հետազոտության՝ առավել շատ ներգաղթ եղել է Հայաստանից և Ուկրաինայից: 2019թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ