18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա։

Նիկոլ Փաշինյանի այցերը գնալով վերածվելու են մղձավանջի։ Նոր իշխանությունների համաժողովրդական երկրպագության մեղրամիսը մոտենում է իր ավարտին։

Փաշինյանի կախարդական փայտիկը Իջեւանում վերածվեց մահակի, Գյումրիում ժողովրդի վարչապետը՝ ժողովրդի վրա մունաթ եկող չինովնիկի։

Մարդիկ, որոնք անցյալ տարի իրենց ձեռքերի վրա նրան բերեցին իշխանության, այսօր Գյումրիում ձեռքերը պարզած փորձում էին «դարձի բերել» անվտանգության ծառայության աշխատակիցների արանքում իրանցից խուսափող Փաշինյանին։

Իջեւանում ուժի անհամաչափ կիրառումը, անկախ պատճառից, ունի ընդամենը մեկ նպատակ՝ օրորոցում խեղդել զանազան առիթներով երկրի տարբեր հատվածներում բոցկլթացող խնդիրների զանգվածային դրսեւորումները։

Հիասթափության եւ դժգոհությունների ալիքը դեռ նոր է ձեւավորվում։ Թե որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս այն կդառնա «իններորդ ալիք», այդքան կարեւոր չէ։ Առավել կարեւոր է, որ պետականության ինստիտուցիոնալ հիմքերը արդյունքում վերջնականապես չփլուզվեն։

Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ