21 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2019

Պարապ «զվռնելու» փոխարեն ինքնակրթվեք, մարդու խայտառակ եք անում. Փաշինյանը` իր պատգամավորներին. Փաստ

1550334468_9834186

Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել», այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով և օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով:

Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները:

Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներկայացուցիչները: Թերթի աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:

«Օրինակելի հանձնաժողովների առումով» խոսքն, ի դեպ, միայն ընդդիմադիրների ղեկավարածներին չի վերաբերում: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը գոհ է նաև գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, պետական-իրավական հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից:

Փոխարենը, նույն աղբյուրների փոխանցմամբ, չափազանց դժգոհ է եղել արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների աշխատանքից:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ