19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեւոր է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքում փորձագետներ ներգրավել Արցախից. Մասիս Մայիլյան

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին եւ անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարեւորությունը:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգային ընդհանուր միջավայրը՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ