23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

«Բոլորը դուխով և հպարտ են, բայց դե դուխը ինչի վրայա պատում և հպարտությունը ինչովա արտահայտվում պարզ չէ». Արա Վարդանյան

61030068_10219846903265511_3491481676305924096_n

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր Հայաստանի գովազդ։ Կատարեք ներդրումներ Հայաստանում.

Երկիր ուր ազգովի անցումային արդարադատությունից են խոսում,
Երկիր ուր ներդրողներին հետապնդում ու վարկաբեկում են,
Երկիր ուր Ազգի Հերոսներին դատում են,
Երկիր ուր դատարանները արգելափակում են,
Երկիր ուր և սևը կա և սպիտակը,
Երկիր ուր մամուլը կամ պետականամետ է կամ զիբիլ,
Երկիր ուր տրանսգենդերները վերջապես ստացել են ազատություն,
Երկիր ուր Եկեղեցու դեմ պայքարում են,
Երկիր ուր այլախոհությունը քրեորեն պատժելի է,
Երկիր ուր նախագահական նստավայր աղջիկների են տանում տուրերի,
Երկիր ուր զիբիլը դառել է առօրյայի մի անբաժանելի մաս,
Երկիր ուր ամեն Աստծո օր բոլոլայա լինում,
Եվ ամենակարևորը, Երկիր ուր բոլորը դուխով և հպարտ են, բայց դե դուխը ինչի վրայա պատում և հպարտությունը ինչովա արտահայտվում պարզ չէ։

Զավեշտը նա է, որ վերը նշվածը հենց այն է, ինչ ցանկացած պոտենցիալ ներդրող կկարդա մեր հայրենիքի մասին google-ում Հայաստան բառը որոնելիս։
Բարի գալուստ նոր, շատ նոր Հայաստան…..»:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ