26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վթար՝ Վայոց Ձորում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 5-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրամբարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Մ.Խ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, այնուհետև դուրս բերել երթևեկելի գոտի:

Նշենք, որ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մեքենայի ուղևոր Մանուկ Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ