16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Մարդիկ թքաց ունեն. զոհված հերոսի մայրը որոշել է վերադարձնել որդու մեդալները

zinvor-arcax-banak-634x445

2015 թվականի դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս պաշտպանական մարտերում զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը, որոշել է պետությանը վերադարձնել որդու մեդալները:

Analitik.am-ի հետ զրույցում տիկին Ալեքսանյանն ասաց` եթե պետությունն իր տված մեդալների արժեքը չի հասկամ, իր հերոսին չի գահատում, այդ մեդալն իրեն պետք չէ. «Հասա նախարարություն, որ հանձնեմ, բայց վատացա: Մասնակի վճարումով տուն էինք վերցրել և այդ ընթացքում կորցրեցի որդիներիս: Երբ երեխաս հակառակորդի դիվերսիայի արդյունքում 2 ժամ 40 րոպե վիրավոր ընկած էր, ոչ ոք նրան օգնության չէր հասել: Մի խոսքով, ահավոր խայտառակ ու անփույթ վիճակ էր, որի արդյունքում էլ կորցրեցի որդուս:

Բազմաթիվ դիմումներ եմ գրել ՊՆ, բայց նրանք արհամարհական, անտարբեր, խաբելով ու էստեղից- նտեղ գցելով են վերաբերվել: Դրանից հետո քայլարշավի ժամանակ նամակս անձամբ փոխանցեցի վարչապետին և բառացի խնդրեցի, որ ուսումնասիրի, բայց նորից անարդյունք»:

Տիկին Ալեքսանյաը նշեց, որ տան մասնակի վճարումները չանելու պատճառով դրսում հայտնվելու վտանգի առջև են կանգնած. «Մենք ժամանակ չունենք, եթե տան մասնակի վճարումը չանենք, փողոցում կհայնվենք ու մենք չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Մեր ձայնը ոչ ոք չի լսել, ոչ ոք չի էլ կարդացել այն տասնյակ նամակները, որոնք գրել եմ: Անգամ խնդրել եմ, որ երկարաժամկետ վարկ տրամադրեն, եթե պետությունը բյուջե չունի: Այնպես են ասում բյուջե չունեն, ոնցոր ես իմ 4 տղաներին օդից էի ունեցել, ու ավելոդ էին, որ տվեցի հայոց բանակին, որի արդյունքում մի որդիս զոհվեց, մյուսն էլ ծանր հիվանդ է՝ անաշխատունակ»:

Տիկին Ալեքսանյանի փոխացմամբ, զոհված և անաշխատունակ որդիները զույգ եղբայրներ էին. «Նրանցից մեկը զոհվեց, մյուս որդիս էլ հուղարկավորության օրվանից սկսած ջերմում է 39-40 աստիճանով, որովհետև նրանք միաբջիջ էին: Դիմում գրեցի ու խնդրեցի, որ ազատեն մյուս որդուս, բայց անտեսեցին, հետո ծառայության ընթացքում որդուս կիսամեռ տեղափոխեցին Մուրացան: Նա իրավունք չունի ֆիզիկական աշխատանք կատարելու, բայց կարիքից դրդված, շինարարություն է անում: Ամուսինս չարորակ ուռուցքով հիվանդ է, դիմումներ գրեցի, խնդրեցի, որ ընդառաջեն, բայց կրկին ոչ մի արձագանք»:

Մեզ հետ զրույցում տիկին Ալեքսանյանն ասաց, որ նոր իշխանությունը չի արձագանքում ոչ մի խնդրի. «Մի քանի օր առաջ նորից գնացի դիմումների բաժնի պետի մոտ, որ տեղեկացնեմ՝ ոչ ուզում եմ բողոքել, ոչ էլ դիմում գրել, որովհետև ամեն ինչ օդի մեջ է մնում: Ոչ մի բան չի անում իշխանությունը, թքած ունի, նույնիսկ խաբելով ուղարկեցին Լոռու մարզային սոցիալական բաժին: Սարսափելի էր, պետք է տեսնեիք այդ բաժնի աշխատողն ինչքան ինձ կոպտեց ու վիրավորեց: Ազգանունը Ջաղինյան էր, ասում էր՝ ինչ ես ընգել պետության վզին, իմ տղան էլ է ծառայում և նմանատիպ բաներ: Բա դա զոհվածի մոր հանդեպ վերաբերմո՞ւնք է, ես զավակ եմ տվել այս պետությանը, բայց չեն գնահատում: Այդ մեդալներով ես պետք է հպարտանամ, որ իմ երեխան չկա ու չի տեսնում, դա իմ արժանապատվությունն է, բայց այսքան նսեմանալուց ու ոչնչանալուց հետո ո՞ւմ է պետք այդ մեդալը»:

Զոհվածի մայրն ասաց նաև, որ Աննա Հակոբյանին էլ է նամակ գրել ու նորից անպատասխան է մնացել. «Խնդրեցի, որ երկարաժամկետ վարկ տրամադրեն, մենք պառազիտներ չենք, հաստատ կվճարեինք, բայց մարդիկ թքաց ունեն: Ես ասում եմ, եթե դուրս եկա տանից, այլևս Հայաստանում չեմ մնա: Եթե դուք ձեր տված մեդալների արժեքը չեք հասկամ, եթե դուք ձեր հերոսին չեք գահատում, բա այդ մեդալը ինձ պե՞տք է»:

Օֆելի Իսրայելյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ