26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխությունը խժռում է փոքրիկներին: Ինչո՞ւ է «Զատիկ» մանկատան սիրելի Հայրիկը հրաժարական տվել

Հունիսի 27-ին Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն: Նախարարությունը, բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նորանոր հաջողություններ է մաղթել նրան՝ հետագա գործունեության ընթացքում:

Այսպես է կառավարությունը բացատրում «Զատիկ» մանկատան տնօրենի հրաժարականը:

Մինչդեռ կյանքը տասնամյակներով սոցիալապես անապահով, ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների խնամքին նվիրած, նրանց համար հայր դարձած /նրան երեխաները եւ Զատիկի անձնակազմը «Հայրիկ» են դիմում-խմբ./ Աշոտ Մնացականյանը իշխանափոխությունից հետո տոտալ ճնշման է ենթարկվում նորաթուխ իշխանավորների կողմից: Պատճառը ըստ մեր աղբյուրի՝ Մնացականյանի ազգակցական կապն է Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ: Մնացականյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանի մորքրոջ որդին է: Հիշեցնենք, Տեր Մեսրոպը Սերժ Սարգսյանի խորհրդականն է եղել:

Նորեկների կադրային «քայլարշավի» շարունակվում է՝ քանդելով եւ հողին հավասարեցնելով տասնամյակների աշխատանքը, նվիրյալների կենսագրությունը. իրենց աշխատանքին հրաժեշտ են տալիս նախկին պրոֆեսիոնալ եւ ազնիվ կադրերը՝ ամեն գնով տեղ բացելով «քայլածների» համար:

 «Սիրո եւ հանդուրժողականության» գաղափարի սազանդարները տեւական ճնշումների արդյունքում հասան Աշոտ Մնացականյանի հրաժարականին:

Մինչդեռ «Զատիկի» երեխաներին բոլորովին չի հետաքրքրում «նոր Հայաստանի սերը»: «Զատիկում» սերունդներ են մեծացել ծնողական սեր եւ հոգատարություն ստանալով սիրելի «Հայրիկից»: Նրանց «նոր Հայաստանի» դըմփ-դըմփ-հուական, բարձրումեծ ճառերը չեն հասնում: Այստեղ պոպուլիզմը սրտեր չի կարող գրավել: Այստեղ «լայվերն» եւ «սիրում եմ բոլորիդ»-ները անիմաստ են: Նրանց իրական՝ ոչ վիրտուալ սեր է պետք, որից հեղափոխությունը զրկեց փոքրիկներին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ