26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կամ դուք զուրկ եք տարրական տրամաբանությունից, կամ ձեզ համար Վահե Գրիգորյանը մարքսիզմ-լենինիզմի դասական է. Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադարձել է «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հայտարարությանը` կապված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության հետ:

Նա մասնավորապես գրել է.

Ստիպված եմ եւս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավոր ( քիչ էր մնում գրեի՝ անդամ) Վահե Գրիգորյանի «դարակազմիկ» հայտարարությանը,ավելի ճիշտ նրա մեկնաբանություններին։

Ես կարող եմ չընդունել, բայց հասկանալ, օրինակ «Սասնա Ծռերի» հայտարարությունը։ Նրանք իրենց էությամբ հեղափոխական են, ավելի ճիշտ, եթե պատմականորեն դիտարկենք, ապա ֆրանսիական հեղափոխության երկրորդ ալիքի՝ ժիրոնդիստներին փոխարինած յակոբինականների, կամ ռուսական հեղափոխության փետրվարյաններին փոխարինած բոլշեւիկների նմանությամբ։ Կարծում եմ, նրանք անկեղծ են իրենց նկրտումներում՝ «ի՞նչ օրենք, ի՞նչ իրավունք,ջարդել, փշրել, պատժել, նստեցնել, սպանել եւ այլն»։

Ինձ առավել զարմացնում են տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչների, վերլուծաբան-քաղաքագետների, հատկապես իրավաբանների մտավարժություններն այս հարցի վերաբերյալ։ Սույն գործիչները իրենց ողջ գործունեության ընթացքում խոսել, գրել, հայտարարություններով եւ մամլո ասուլիսներով են հանդես եկել, իրենց հավատարմությունը հայտնել ժողովրդավարության, օրենքի գերակայության, իրավական պետության, մարդու իրավունքների արժեքների մասին։ Եվ հիմա․․․ ներեցեք, կամ դուք զուրկ եք տարրական տրամաբանությունից ( այս հարցում բոլորովին պարտադիր չէ իրավաբան լինել), կամ ձեզ համար Վահե Գրիգորյանը մարքսիզմ-լենինիզմի դասական է եւ նրա խոսքն անքննելի է, ուստի դուք զուրկ եք ինքնուրույն մտածողությունից, կամ դուք հարմարվում են իրավիճակին, ոմանք պահպանելու համար դիրքն ու պաշտոնը, ոմանք էլ հույս ունենալով, որ վերջապես վերեւներում կնկատեն եւ ․․․»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։  Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ