26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակակից պատերազմները էդպիսի բնավորություն ունեն, երբեմն անակնկալ են լինում. Արծրուն Հովհաննսիյան

Շփման գծում հակառակորդի ակտիվության արդյունքում արտառոց զարգացումներ սպասելու հիմքեր չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 

Նշենք, որ երեկ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել շփման գծի երկայնքով հակառակորդի ակտիվ տեղաշարժերի մասին՝ տեղեկացնելով, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

«Հավատացեք, համադրման ինֆորմացիա ես ավելի շատ ունեմ, քան դուք, բայց մեկ է, պատերազմի վերսկսման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում։ Իհարկե, ոչինչ չեմ բացառում ժամանակակից պատերազմները էդպիսի բնավորություն ունեն, էլի, երբեմն անակնկալ են լինում», – ասաց Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ