26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս մարդիկ կամ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ. Մարությանը՝ «Սանիթեքին»

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ «Սանիթեք» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ 

«Իմ պաշտոնավարման հենց առաջին իսկ օրվանից «Սանիթեք» ընկերության հետ փորձել եմ գալ մի այնպիսի իրավիճակի, որպեսզի իրենց կարողանան պատշաճ որակով կատարել իրենց ծառայությունը: Եթե չասեմ դրանք ամենօրյա, ապա շաբաթական մեկ անգամ մեծ հանդիպումների շարան էին, որին անձամբ ես էի մասնակցում՝ հասկանալու, թե ինչ խնդիրեն ունենք այստեղ և ինչով կարող ենք աջակցել «Սանիթեքին»», – ասաց Մարությանը:

 

Նա ընդգծեց՝ քաղաքապետարանն ամեն ինչ արել է, մինչդեռ «Սանիթեքը» կարողություն չունի սպասարկել Երևանը:

Դիտարկմանը՝ ընկերությունը չի՞ ցանկանում աշխատել, թե՞ չի կարողանում, Մարությանը նշեց.

«Չեմ կարծում, որ չեն ցանկանում: Ըստ իս՝ չեն կարողանում մեքենաների և աշխատուժի տեսանկյունից»:

Վերջինս նկատեց, որ ընկերությունը հավատացնում է, թե օրական 15-18 մեքենա է հանում աղբը հավաքելու համար, մինչդեռ դրանց մեծ մասը ճանապարհին խափանվում են և հետ վերադառնում։

Մարությանը նաև նկատեց, որ ըստ պայմանգրի՝ մայրաքաղաքում 8000 աղբաման պետք էլինի, մինչդեռ առկա է 5000-ը: Ընկերությունը, քաղաքապետի խոսքով, պարտավորվել է տարվա ընթացքում 1500 աղբաման բերել, մինչդեռ դրանք չեն բերվել.

«Այս մարդիկ կամ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող սպասել մի ընկերության, որի հետ գալիս ենք համաձայնության, որ այս քանակի աղբաններ պիտի բերվեն ու դրան չբերվեցին: Երբ դրանք չբերվեցին, ես հասկացա, որ մեքենաների մասին խոսք չի կարող լինել», – ասաց նա:

Անդրադառնալով հարցերին՝ ինչո՞ւ չեն լուծարում «Սանիթեքի» հետ ունեցած պայմանագիրը՝ Մարությանն ասաց, որ ամեն գործողության դեպքում պետք է հասկանլ, թե ինչ պետք է անել հաջորդիվ, քանի որ եթե չգիտես դրանից հետո ինչ ես անելու, ապա այդ քայլը կարող է վնասել հենց քեզ:

Մարությանն ավելացրեց, որ հունիսի վերջին նախատեսվում է 29 մեքենայի ժամանում, որոնց միջոցով հնարավոր կլինի աղբահանությունը պատշաճ ձևով կազմակերպել:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ