20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիստից հետո կխոսեմ. Ռոբերտ Քոչարյանը դատարանում է /Ուղիղ/

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Նիստից առաջ երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ կխոսի նիստից հետո, ոչ այսօր:

Նկատենք, որ դատարանի դիմաց ոստիկանական պատ է շարված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ ընդդեմ երկրորդ նախագահի դատարան եկածների միջեւ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ