26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը:

«Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, և, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված», – ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանին նոր «Իսկանդեր» համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դրանցից բավարար քանակությամբ ունի:

«Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ևս ստանալ: Ոչ այնքան փոքր բան», – ասել է ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ