26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես մի թիզ հող չունեմ տալու. Ս. Միքայելյան /վիդեո/

”Մի թիզ հող չունենք հետ տալու, որովհետև մենք ազատագրել ենք Ղարաբաղը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Սասուն” ջոկատի հրամատար, ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից բարձրաձայնված ԼՂ խնդրի կարգավորման 6 կետերի վերաբերյալ հայտարարությանը:

Միքայելյանը շեշտեց`այս հարցում այսօրվա վարած քաղաքականության ու դրսի ուժերը տեսակետը պետք է կանխենք մեր համախմբվածությամբ, ինչն այսօր չկա: ”Եթե թույլ ես, յուրաքանչյուրը կարող է  թելադրել իր շահերը քեզ, բայց մենք եթե մեր շահն ենք պահում, մեր երկիրն ենք պահում, մեր Ղարաբաղն ենք պահում: Ես մի թիզ հող չունեմ տալու, այդքան տղա է զոհվել, պարտավոր ենք հիմա ավելի համախմբված հանդես գալ` որպես պետություն”,-նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ