26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անարխիան հասավ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին

Երեկ երեկոյան Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։ Ոստիկանությունից հայտնում են, որ գողության վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 21։25–ին։

Ըստ հաղորդման՝  ժամը 19։50– 20։20 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սիրահարների այգու դիմացի մայթի մոտ կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով գողություն է կատարել։

Նախնական տեղեկություններով՝ պատգամավորի մեքենայից գողացել են կոնյակ և նոթբուք։

Ոստիկանությունը պարզում է տուժողին հասցված վնասի չափը։

 Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

 Նշենք, որ Սիփան Փաշինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։ Փաստորեն,ամիսներ շարունակ գրանցվող հանցագորությունների անարխիան հասավ վարչապետի ընտանիքին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ