15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Սա տոտալ խոշտանգում է: Պետք է սպասենք, որպեսզի մահանա, հետո փորձենք մեղավորներ ման գա՞լ. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Մանվել Գրիգորյանն ինտենսիվ բուժում էր ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, սակայն չգիտես ինչու, Քրեակատարողական հիմնարկը որոշեց, որ իր մոտ ևս կան բոլոր հարմարությունները, և Գրիգորյանը կարող է բուժումը շարունակել Դատապարտյալների հիվանդանոցում, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունն ուղղակի պարտականություն ունի դա թույլատրելու։ Երեկ անձը ստանում էր հերթական բուժումը, երբ քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են և նրան տեղափոխում են։ Այդ ընթացքում իրենց ապահովագրելով՝ տալիս են բժշկական էպիկրիզ։ Մանվել Գրիգորյանին տեղափոխում են Երևանի կենտրոն քրեակատորաղական հիմնարկ։ Այնտեղ 2-3 ժամ պահելուց հետո, ըստ էության հասկանալով, որ ստացիոնար պայմաններ չկան, առանց վերջինիս համաձայնության՝ հարկադիր տանում են Դատապարտյալների հիվանդանոց», – երեկվա իրադարձությունները ներկայացրեց փաստաբանը։

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գիշերը 4-5 ժամ ցանկացել է տեսակցել պաշտպանյալին, բայց չի հաջողել։

«Միայն առավոտյան ժամը 4-5-ի կողմերը մեզ հնարավորություն տրվեց տեսնելու մեր պաշտպանյալին, ով կրկին ասաց, որ հրաժարվում է Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալուց։ Այսօր Մանվել Գրիգորյանը անօրինական կարգով վերջինս պահվում է Դատապարտյալների հիվանդանոցում։ Սա ուղղակի տոտալ խոշտանգման տիպիկ օրինակ է, Մանվել Գրիգրյանի կյանքին վտանգ է սպառնում։ Պետք է սպասենք, որպեսզի անձը մահանա՞, որ հետո փորձենք մեղավորներ ման գալ», – նշեց պաշտպանը՝ ավելացնելով, որ քրեական գործը «կարվել է» Մանվել Գրիգորյանի վրա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ