26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանադրական դատարանը քաղաքականացնելն իրական սպառնալիք է իրավական անվտանգությանը. սահմանադրագետ

Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահը պետք է ներկայացնի ՍԴ դատավորի թեկնածու։ Ընդ որում, եթե ներկայացված թեկնածուն 3/5-ի հավանությանը չի արժանանում, պետք է ներկայացնի նոր թեկնածու: Նոր թեկնածուի առումով սա օրենքի խախտում է, քանի որ նոր թեկնածու պետք է լինի»,- դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունն կրկնակի առաջադրումն այսկերպ մեկնաբանեց սահմանադրական իրավունքի մասնագետՎարդան Այվազյանը: Նրա խոսքով, խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական հարթություն: «Սահմանադրական դատարանը քաղաքականացնելն իրական սպառնալիք է մեր երկրի իրավական անվտանգությանը»,- ասաց սահմանադրագետը:

«Եթե օրենքն ասում է, որ պետք է ներկայացնի նոր թեկնածու, դրա տակ հասկանում ենք միանշանակ նոր թեկնածու»,- հավելեց նա։

Ըստ սահմանադրագետի, երկրում իրավիճակն այնպիսին է, որ գործում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ