02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եկամտային հարկի համահարթ դրույքաչափ սահմանելը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգին. ՀՅԴ

Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը մեկ միասնական համահարթ դրույքաչափով փոխարինելը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:

Առաջարկությունը հակասում է  սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջեւ հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին:

Այն հակասում է  նաեւ երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու՝ կառավարության կողմից տրված խոստումներին:

Համահարթ եկամտահարկի ներդրմանը դեմ են արտահայտվում հանրության մասնագիտական եւ երիտասարդական լայն շրջանակներ, ձեւավորվել է «Ահազանգ»  հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի:

Արժեւորելով եւ քաջալերելով դեմ արտահայտվողների վճռականությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից:

Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի կողմից ներկայացվող տեսակետը՝  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացվող այլընտրանքային լուծումները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ