26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բթամտության հարցում մենք կարող ենք առաջին տեղում լինել. Հայրիկյանը դիմել է Փաշինյանին

1919 թվականին այս օրը տոնվեց Հայաստանի Անկախության 1 ամյակը, Հայաստանի խորհրդարանը որոշեց, որ մայիսի 28-ը լինելու է Հայաստանի անկախության օրը: Այս օրը կերտողները և այն սերունդներին կտակողները անուն դրեցին այս օրվա համար: Իսկ հիմա նախ կոչեցին Առաջին Հանրապետության օր, հիմա էլ ասում են Հանրապետության օր: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ իր վորդովմունքը հայտնելով այս մասով:

Հայրիկյանը հայտնեց, որ օրեր առաջ դիմել է վարչապետ Փաշինյանին՝ կոչ անելով վերստին օրը կոչել այնպես, ինչպես կոչել են օրվա ճարտարապետները՝ Անկախության օր:

Հայրիկյանը նաև զուգահեռների տարավ սեպտեմբերի 21-ի հետ՝ հայտարարելով, որ դրա նախաձեռնողը եղել է ինքը 1973 թվականին. «46 տարի առաջ Ազգային միացյալ կուսակցության խորհրդին առաջարկել եմ, որ մեր անկախության ճանապարհը պետք է լինի ինքնորոշումը՝ անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով: Արդյունքից հետո իմ ստեղծած օրը, որ ես կոչել եմ Ինքնորոշման օրը, դրա հետ կապ չունեցողները կոչում են Անկախության օր: Ախր ձեզ ո՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել: Դուք կարող եք ձեր զավակին ինչպես ուզում եք կոչել, բայց իմ զավակի անունը ես եմ դրել, ե՛ս գիտեմ դրա էությունը: Սեպտեմբերի 21-ը կոչելով Անկախության օր՝ մենք անտեսում ենք ոչ միայն մայիսի 28-ը, այլ նաև օգոստոսի 23-ը: 1990 թվականին Հայաստանի խորհրդարանը ընդունել է անկախության վերաբերյալ հռչակագիր»:

Հայրիկյանը նշեց, որ այս օրով պարտավոր էր անդրադառնալ հարցին՝ կարծիք հայտնելով, որ աշխարհում երևի թե ոչ մի ազգի քաղաքական գործիչներն այս մակարդակը չունեն. «Բթամտության հարցում մենք կարող ենք առաջին տեղում լինել: Կամ էլ այն, ինչը կապված է ԱԻՄ-ի հետ, ցավ է առաջացնում, այնինչ ԱԻՄ-ով պետք է հպարտանալ, այն Խորհրդային Միության, ամբողջ Արևելյան Եվրոպայի առաջին այլընտրանքային կազմակերպությունն է եղել»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ