26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Աննա Հակոբյանը հենց այնպես որեւէ տեղ չի մեկնում

«Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն, դա չի լինում պետբյուջեի հաշվին:  Նախորդներն էլ հնարավորություն ունեցել անելու դա, սակայն ինքը չգիտի, թե ինչու չեն արել:  Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Իմ շրջագայությունները նաև շատ են ստացվում, որովհետև ի տարբերություն նախորդների, ես այլ գործունեություն էլ եմ վերցրել ինձ վրա: Օրինակ ԱՄՆ գնացել եմ պատվիրակությամբ: Հետո Ղազախստան գնացի էլի առանց ամուսնուս:

Եթե ուզում են փողերի վատնում փնտրել, ասեմ, որ օրինակ ԱՄՆ այցի համար ծախսել ենք 10 միլիոն դրամ, իսկ բերել ենք 755 միլիոն դրամ: Ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ, ես դրա ժամանակը չունեմ: Ես ունեմ ամուսին, երեխաներ: Ունեմ փոքրիկ երեխա, ում համար սթրես է իմ որևէ տեղ գնալը: Եթե իմ այցը օգուտ չլինի Հայաստանին, ես դա չեմ անի, ռեսուրս ու ժամանակ չեմ ծախսի դրա վրա: Եթե իմ գնալը շատ կարևոր չլինի, ես երբեք չեմ գնա»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ինքն ուղեկցում իր ամուսնուն արտաասահման մեկնելու ընթացքում, եթե հաշվի առնենք այն, որ նախորդները նման բան չեն արել:

Հակոբյանը նաև հայտնեց, որ մտադիր է հունիս ամիսն անցկացնել ՀԺ-ում, որովհետև դա իր շատ սիրելի աշխատանքն է և ինքը կարոտել է այդ աշխատանքը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ