25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Արթուր Վանեցյանը կորցնում է իրականության զգացողությունը. Դանիել Իոաննիսյան

c7b252fd1f3cbcd36cda3da6ea5f7d36

«Ես Արթուր Վանեցյանին կոչ կանեմ` վեր կենալ և քայլել: Եթե լուրջ, ապա նա կորցրել է կապն իրականության հետ»,-  ասել է «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` իրեն ուղղված հորդորին, որ հանգիստ նստի տեղը:

Հիշեցնենք, Արթուր Վանեցյանը լրագրողների հարցին` ինչպես է արձագանքում Դանիել Իոաննիսյանի այն հայտարարություններին, թե ԱԱԾ տնօրենը կապ ունի քրեական հեղինակությունների հետ, ինչպես նաև չարաշահել է իր լիազորությունները, Վանեցյանը նրան հորդորեց՝ հանգիստ նստի տեղը:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանը մեղադրում է իրեն պատվերով քննադատելու մեջ, այնինչ ինքն այսօր ընդունել է, որ նախկինում պատվերով Ալեքսանդր Սարգսյանի դեմ քրեական հետապնդում չի իրականացրել. «Այսինքն, ինքն ընդունում է, որ պատվերով գործել է ու ինձ մեղադրում է պատվերով գործելու մեջ: 
Ես կարծում եմ, որ նա իսկապես իրականության հետ կապը կորցրել է: Ոչ ինքը թող մտածի, որ ինքը Նիկոլն ա, ոչ էլ, որ ես Հանրապետական կուսակցությունն եմ, որ ինձ ասում ա՝ հանգիստ նստի տեղդ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա վերստին հաստատեց իր հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը կապ ունի քրեական հեղինակությունների հետ և վերջիններս պաշտպանում են ԱԱԾ տնօրենի շահերը լրատվամիջոցների մոտ. «Ես անուններ բազմիցս նշել եմ, խոսքը Էրեբունիի քրեական հեղինակությունների մասին է, որոնք հիմա իրենց ավելի լավ են զգում, քան նախկինում»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ