26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ջերմուկ գրուպ»-ը նախատեսում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ աշխատավարձով

Կառավարությունը բավարարեց «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել 363 մլն 110 հազար դրամի ներդրում ապրանքների ձեռքբերման համար և ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 34 մլն 372 հազար դրամ:

Ներդրումային ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 756 մլն դրամ, որից 30 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 696 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ