26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենամեծ ողբն այն է, որ ժողովրդի անունից նախապատրաստվել են մի շարք պղծանքներ օրենսդրել … ընդդեմ ժողովրդի և եկեղեցու

Բարեկամնե’ր, ամենամեծ ողբն այն է, որ ժողովրդի անունից նախապատրաստվել են մի շարք պղծանքներ օրենսդրել … ընդդեմ ժողովրդի և եկեղեցու: Եվ ժողովրդի խաբված մասը, որ սիրում է խոստումներով հարբել կամ ճարտասանական աճպարարություններով զվարճանալ, ակամա հենարան է դառնալու այդ անօրինություններին:

Այն ,ինչ անվանվում է «Անցումնային արդարություն» , լինելու է կեղծ, ինքնաշեն օրենքների թույլտվությամբ հալածանք քրիստոնեությանը, Աստծո տասը պատվիրաններին ու Ավետարանի սահմանադրած ապաշխարության հենասյունին, որով հավատացող բոլոր մեղավորներս փրկություն ունենք:

Կարծեմ, այսօր իսկ ԼԳԲՏ-ները հավաք ունեն, որին մասնակից են լինելու իշխանության ներկայացուցիչներ, դեսպաններ: Նզովյա’լ լինեն:

Քրիստոսն է մեր Զորավարը, որ «Հաղթողն է բոլոր պատերազմների» :Քա’ջ լինենք, մեր հոգևոր ձեռքբերումները չտա’նք այլասերված հողմերին: Եվ մասնակից դառնանք բարի-հոգևոր պատերազմներին` պահեցողություններով, աղոթքներով, միմյանց ու մեր հոգևոր Հայրենիքի ազատագրման համար քաջալերենք իրար և մեր մեջ առավել բանիմաց զորավորներին, որոնց Աստված առաւ բերի և զորությամբ ու իմաստությամբ առավել հաստատի: Աստված էլ առավել և առավելի առավել զորավորի նրանց:

Ամենօրյա և ամենժամյա դարձնենք մեր աղոթքները, որ Աստված էլ մեր դարձը տեսնելով` առավել ու է’լ առավել զորավորի մեզ: Ամոթ համարենք հուսահատության որևէ տրտունջ:

Այսօր իսկ ԼԳԲՏ-ները համաժողով են անում ընդդեմ մեր ժողովրդի և ընդդեմ մեր դարավոր եկեղեցու: Աղոթենք, որ Աստված քանդի դրանց պիղծ միաբանությունները, գայթակղություններ դնողներին արժանի պատիժ սահմանելով և իրականացնելով:
Ամէ’ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ