02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ կառավարություններին առաջարկվել են խոշոր գումարներ` փաստացի կաշառք

ՀԴԿ-ն ոչ միայն պաշտպանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից պաշտոնական շրջանառության մեջ դրված նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը, այլև պահանջում է ընդհանրապես արգելել մեր ազգային արժեքային համակարգին հակասող երևույթների ցանկացած քարոզ ցանկացած տարիքի համար:

Բացահայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության շղարշի ներքո, արդեն տարիներ շարունակ փորձ է արվում քայքայել հայ ընտանիքի հիմքերը: Հայտարարում ենք, որ ՀՀ կառավարություններին առաջարկվել են խոշոր գումարներ, փաստացի կաշառք, տարբեր համասեռամոլ խմբերի այսպես կոչված անբնական «իրավունքների» պաշտպանությունն ամրագրող օրենքների ընդունման դիմաց:

Փաստում ենք, որ հայ առաքելական եկեղեցին միանշանակ դեմ է արտահայտվել քրիստոնեական բարոյականության նորմերը ոտնահարելու փորձերին: Իր հերթին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական ուղերձով դիմել է հայ ժողովրդին, 2019թ. հայտարարելով «Ընտանիքի տարի»:

Սրբապղծություն կլինի, եթե ԱԺ պատգամավորները, հակառակ Վեհափառի հորդորների, օրենքներ ընդունեն, որոնք ոչ մի աղերս չունեն մեր ավանդույթների, ազգային նկարագրի հետ:Համոզված ենք, մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը քաղաքացու իրավունքների իրականացումը պատկերացնում է Սահմանադրական նորմերին համապատասխան և ոչ ավելին: Մենք վճռական ենք՝ շարունակելու անողոք պայքարը մեր սերունդներին հոռի բարքերին հարմարեցնելու փորձերի դեմ:

ՀԴԿ Հանրապետական խորհուրդ

17.05.2019թ.

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ