26 Մայիսի, Կիրակի, 2019

Բա էդ Գելափ կոչվածի 87 %-ն ո՞ւր է, երբ հույսներդ էդ 10 տարեկան երեխաներն են. Գ. Եղիազարյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

mqdefault

«Նպատակդ Արցախի հետ ներքին հակամարտությունն է»,- Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ հասունացող խմորումներին անդրադառնալով՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։

Նա անդրադարձավ նաև դատարանի դահլիճից դուրս տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով.

«Վերցրեք 37 թվի նյութերը և տեսեք՝ դատավարությունների ժամանակ մասսա էին հավաքում, ձեզ պես, և գոռում էին՝ «մահ դավաճաններին»։ Էդ մարդիկ գնում էին տարբեր հոդվածներով՝ ո՛չ սպանության, ո՛չ գնդակահարության, բայց գոռում էին՝ «մահ»»։

Ըստ նրա՝ այսօր նույն բանն է կատարվում Քոչարյանի դատավարության ժամանակ։ Եղիազարյանն անընդունելի է համարում հատկապես երեխաների ներկայությունն այդ իրարանցման մեջ.

«Եթե էդքան կարգին մարդ եք, չե՞ք ամաչում՝ կարելի՞ է 10-12 տարեկան երեխաներին հավաքել, նրանց ձեռքին տալ ձեր պաստառները՝ «Մահ մարդասպանին» խորագրի տակ։ Բա էդ «Գելափ» կոչվածի 87 տոկոսն ո՞ւր է, երբ որ հույսներդ էդ 10 տարեկան երեխաներն են. ձեզ հաշի՛վ տվեք՝ ինչ եք անում։ էնտեղ էլ պատմում եք հեքիաթներ, թե Քոչարյանին եկել են պաշտպանելու վարձով՝ 10 հազար դրամով»։

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ