08 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Ինչից կամ ումից է վախենում Արարատ Միրզոյանը: ԱԺ-ն դիմել է կառավարությանը կլորիկ գումարի խնդրանքով

1543220508_4970581

Պատգամավորների թվի ավելացմամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի բյուջեն չի բավարարում: ԱԺ-ն ըստ այդմ դիմել է կառավարությանը կլորիկ գումարի խնդրանքով, խոսքը մոտ մեկ միլիարդ դրամի մասին է։ Խորհրդարանը կառավարությունից մի նախագծով 892 միլոն 600 հազար դրամ հավելյալ գումար է խնդրել, հիմնավորումն այն է, որ 2019 թվականին 59-ով ավելացել է խորհրդարանի աշխատակիցների թիվը` պայմանավորված պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների թվի ավելացմամբ։ Այս մասին գրում է Հրապարակը եւ շարունակում.

«Հետեւաբար նոր աշխատողների աշխատավարձի համար պահանջվում է 403 միլիոն դրամ։ Այս գումարի մեջ է մտնում նաեւ վեցերորդ գումարման ԱԺ-ի որոշ աշխատակիցների վերջնահաշվարկը: Կառավարության այսօրվա նիստում սույն նախագիծը ընդունվեց, ըստ այդմ մոտ 94 միլիոն դրամ էլ պարգեւավճարների համար են պահանջել։ 27 պատգամավորի, որպես պատգամավորական գործունեության փոխհատուցման վճար, տրվելու է 16 մլն 200 հազար դրամ, իսկ 25 պատգամավորի բնակարանի վարձի փոխհատուցման համար՝ 30 մլն դրամ: Արտասահմանյան գործուղումների համար այդ գումարից հատկացվելու է 301 մլն 802 հազար դրամ, որից 118 մլն 285.7 հազար դրամը՝ պայմանավորված պատգամավորների թվի, և 183 մլն 516.3 հազար դրամը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ: Մեկ այլ նախագծի համաձայն էլ կառավարության պահուստային ֆոնդից 85 մլն դրամ գումար կհատկացվի ԱԺ-ին  տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով:

Նախատեսվում է 4 ռենտգենային զննող սարք ձեռք բերել, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի մոտ: «Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: Նշված սարքավորումները տեղակայվել են ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից՝ ՀՀ ԱԺ անվտանգության ապահովման համակարգին իրավիճակային լուծում տալու նպատակով և բնական է, որ ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում արտացոլված չեն: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan  519 s/n 064588N և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի:

Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար: ՀՀ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված Rapiscan 520HMP s/n 60429N08 ռենտգենային զննող սարքավորումը այլևս վերանորոգման և շահագործման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով» նշված է նախագծի հիմնավորման մեջ: Այսպիսով՝ ստացվում է, որ Ազգային ժողովին տրվելու է մոտ մեկ միլիարդ դրամ: Սակայն ամենաուշագրավն այն է, որ ԱԺ նախագահի մուտքի դռան մոտ էլ «ռենտգեն»՝  Rapiscan սարք է տեղադրվելու, ինչը չի եղել նախկինում։ Հետաքրքիր է՝ ինչից է վախենում Արարատ Միրզոյանը, երբ ԱԺ մտնելիս արդեն ստուգում են այցելուներին։ Հավանաբար իրեն նույնացնում է երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ եւ խուսափում նման ճակատագրից։

Կառավարության նիստից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի արտասահմանյան գործուղումների ավելացմանն, ասել է․ «Չգնահատեմ՝ ավելացել է, թե՝ չէ։ Կան որոշակի ծրագրեր, բազմաթիվ հրավերներ, միգուցե այդ հրավերների մի մասը, որը կարևոր է, անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության համար, էդ մասով պլանավորվել է, դա ավելին է եղել, քան նախորդ տարվա բյուջեով սահմանվածը»։

Գալստյանը համեմատական չի կարողացել անել՝ արդյոք Միրզոյանի գործուղումների համար հատկացվող գումարն է ավելի մեծ, թե նախորդ խոսնակ Արա Բաբլոյանի․ «Նախորդ խորհրդարանի բյուջեում առանձնացված չէր։ Իրականում բյուջեում առանձնացված մաս չի լինում ղեկավարի և մնացածի, այլ ընդհանուր գործուղումների ծախսերն է լինում։ Մենք իրականացրել ենք պլանավորում, և երկու մասով էր գործուղումը՝ թե՛ պատգամավորների, թե՛ պարոն Միրզոյանի մասով՝ համապատասխան քանակությամբ՝ ելնելով խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունից»»։

Մանրամասները սկզբնաղբյուրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ