19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չափն անցել են. Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ անվտանգության կողմից ստուգումներից

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիասթափվել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից. պատճառը ԱԺ անվտանգության կողմից ընդդիմադիր պատգամավորների ստուգումների մասին Մարուքյանի արձագանքն է:

«Տեսել եմ պարոն Մարուքյանի հրապարակումը, և պետք է ասեմ, որ մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից, որովհետև եթե ինքը ինձ հարցներ, ես նրան կասեի, որ իմ պայուսակը նույնպես ստուգել են, ըստ էության, սա կապ չունի ընդդիմադիր լինել-չլինելու հետ: Անվտանության ռեժիմը նույնն է բոլորի համար», – ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ռուբինյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ համաձայնեց, որ թեև ստուգումները ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ նույն ձև են իրականացվում, բայց անվտանգությունը չափերն անցնում է պայուսակների ստուգման հարցում:

«Պայուսակի ստուգումից անվտանգության ծառայությունը չափը մի քիչ անցել է: Ես զգուշացրել եմ իրենց, որ պայուսակի ստուգումը մի քիչ այլ ռեժիմ է և իրենք հասկացել են, որ պետք է վերանայեն այդ ռեժիմը», – ասաց Քոչարյանը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ