25 Մայիսի, Saturday, 2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ղեկավարին

15.thumb

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է  ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական  ծրագրի (Civil military Emergency Preparedness  Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր  է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:

CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում:

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ