25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու պետք է հեռանա Զարուհի Բաթոյանը

Հաշվի առնելով երեխաների սեռական ճիշտ դաստիարակության և սեռական բռնությունից երեխաների
պաշտպանության կարևորությունը՝ հայտնում ենք, որ «Իմ մարմինն անձնական է» աղմկահարույց գրքի
բովանդակությունը, մակերեսային և/կամ ոչ մասնագիտական տեսանկյուններից դիտարկելիս, չի կրում
այլասերության բացահայտ քարոզ: Սակայն փոքր-ինչ խորքային դիտարկմամբ՝ անգամ ոչ մասնագետի համար
գրքի բովանդակությունն ավելի քան խնդրահարույց է: Գրքում առկա էական նշանակության հատվածների
միտումնավոր կամ ոչ միտումնավոր անգրագիտությունն այնքան ակներև է, որ ունակ չէ հակառակել
մասնագետների կողմից հնչեցրած տարրական պնդումներին:

Բացի այս, գիրքը գովազդում է 14 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված մի կայք, որտեղ «սեռական հարաբերությունների տեսակները» բաժնում քարոզվում է «հեշտոց-հեշտոց կամ ծլիկ-ծլիկ», «առնանդամ-հետանցք», «հետանցք-բերան», «բերան- սեռական օրգան» հարաբերություններ, որոնք տեղի են ունենում «երկու կանանց», «երկու տղամարդու» կամ «տղամարդու և կնոջ» միջև: Այս այլասերության և միասեռականության քարոզից բացի, կայքն անուղղակիորեն քարոզում է վաղաժամ սեռական հարաբերություններ՝ նշելով, որ սեռական հարաբերություն
սկսելու համար «տարիք գոյություն չունի»:

Ինչպես հայտնի է, վերոնշյալ գրքի հանրային ներկայացումը, որը տեղի էր ունենալու 3-6 տ. երեխաների և
նրանց ծնողների հետ մայիսի 4-ին, տապալվեց աչալուրջ քաղաքացիների ջանքերով։ Ժամեր անց, ՀՀ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտեց միջոցառման
տապալման փորձը՝ դեպքի առթիվ հաղորդում տալով ՀՀ ոստիկանություն, ապաև՝ հաջորդ օրն իր ֆեյսբուքյան
պաշտոնական էջով տարածեց գրքի թվայնացված տարբերակը։

Այս գործողություններից հետո նախարար Բաթոյանն իր ասուլիսում հայտարարեց, որ գրքում «այլասերվածությանն ուղղված նշույլ անգամ չկա»։ Նախարարի՝ տվյալ հարցում որդեգրած գործելաոճից ենթադրելի է, որ նա կա՛մ չունի գրքի գնահատման համապատասխան ունակություն և թյուրիմացաբար գնահատական է հնչեցնում, կա՛մ լծված է այլասերության քարոզի անփառունակ գործին։ Հենց սրանով է պայմանավորված նախարար Բաթոյանի հրաժարականի հանրային պահանջի ձևավորումը։

Հայկ Շիրակյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ