26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պահանջում եմ Զարուհի Բաթոյանի հրաժարականը. Մարինա Խաչատրյան

«Խստորեն դատապարտում եմ Զարուհի Բաթոյանին Հայաստանում այլասերման քարոզի պաշտպանության եւ Սորոսի թիմի հետ սերտ առնչություն ունենալու համար։ Փաստում եմ, որ Զարուհի Բաթոյանը եւ նրան կցված սորոսական խմբավորումը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ ու ծրագրեր, այլ քարոզում են այլասերություն, սերմանում են վախ եւ ատելություն», նշում է քաղաքական, հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը եւ հավելում. «Պահանջում եմ Զարուհի Բաթոյանի հրաժարականը` հայկական ազգային արժեքների հանրային ոտնահարման, հայկական պետականության գոյության համար սպառնալիք հանդիսացող խմբավորումներին անթաքույց աջակցություն ցուցաբերելու եւ իրեն հրահանգված տեքստեր հրապարակելու համար»։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։ Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, եւ ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար: Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»:

Խոսքը վերաբերում է «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկման տապալմանը: Շնորհանդեսին ներկաները պնդել են, որ գիրքը, որը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար՝ այլասերվածության քարոզչություն է պարունակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ