26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի կամ թավշյա Ստալինի հայտնությանը․ Ստեփան Դանիելյանը՝ հեղափոխական երկու թեւերի մասին

Հեղափոխականները երկու մասի են բաժանվել՝ նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում, և նրանք, ովքեր կառավարության համար պատասխանատու չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այս երկու թեւերի հակազդեցության հնարավոր սցենարին։

«Մտնում ենք նոր փուլ։

Հեղափոխությունը Հայաստանում թավշյա էր՝ լղոզված և գաղափարապես տարերային, սակայն դասական հեղափոխությունների կանոնները ոչ ոք չի չեղարկել, թեկուզ դրա թավշյա կատարմամբ։

Հեղափոխականները երկու մասի են բաժանվել՝ նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում և նրանք, ովքեր կառավարության համար պատասխանատու չեն։

Երկրորդ հատվածը հեղափոխության շարունակությունն են ուզում՝ ռեպրեսիաներ, ցնցումներ և այլն։ Դրանց պայմանականորեն անվանենք լիբերալ-տրոցկիստներ։ Այդ հատվածին հեղափոխության շարունակությունը պետք է, որովհետև առանց դրա նրանք տեղ չունեն քաղաքական դաշտում, նրանց մարգինալացում է սպասվում։

Մյուս հատվածը, որը կառավարման համար պատասխանատվություն է ստանձնել, ցանկանում է սահմանափակել լիբերալ-տրոցկիստների ցանկությունները, որովհետև հասկանում են, որ շուտով պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ արդյունքներ ունեն, իսկ դրա համար պետք է պետականաշինությամբ զբաղվել, ինչին խանգարում հեղափոխականների լյումպեն հատվածը, որից պետք է ձերբազատվել։

Սա է “հեղափոխականների” այսօրվա տրոհման հիմնական բաժանարար գիծը։

Տրամաբանորեն , պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի, կամ թավշյա Ստալինի հայտնությանը, որը կսկսի թավշյա ռեպրեսիաները։ Հարցը այն է, թե ով է այդ անձը լինելու և ինչ քաղաքական պլատֆորմի վրա է հայտնվելու»,- ասված է նրա գրառման մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ