26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողի աշխատանքն անգնահատելի է՝ իր կարևորությամբ և ամենօրյա անհրաժեշտությամբ. Ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է տարածել, որում նշվում է․

«Այսօր մամուլի առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ՝ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։

Հայաստանում զանգվածային լրատվության միջոցներն ապրում են բավական դժվար ժամանակներ։ Սոցիալական ցանցերի զարգացումը, նոր մեդիամիջոցների առաջացումը մամուլին կանգնեցրել են գլոբալ վերափոխումների հրամայականի առաջ։

Մամուլի աշխատանքի նախկին մեթոդներն այլևս արդիական չեն, նորերն առաջանում են կայծակնային արագությամբ։

Այդուհանդերձ,  մամուլի հայաստանյան միջոցները կարողանում են պատվով դիմակայել դժվարություններին և քայլել ժամանակին համընթաց։

Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորելով մամուլի աշխատակիցներին՝ ցանկանում ենք նրանց բեղմնավոր ստեղծագործական աշխատանք և անսահման ազատություն։

Ազատ մամուլը պետության ու հասարակության հարստությունն է։  Մտքի, խոսքի ազատության, ազատ արտահայտվելու իրավունքը ժողովրդավարական հասարակության էական հիմնասյուներից է. հաճախ այն կոչում են «իրավունքների իրավունք»։

Լրագրողի աշխատանքն անգնահատելի է՝ իր կարևորությամբ և ամենօրյա անհրաժեշտությամբ։ Աշխատանք, որ ժամանակ և տարածություն չի ճանաչում և գործ ունի պետության և մարդու ամենօրյա խնդիրների, հոգսերի, մարդկային ճակատագրերի հետ»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ