26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ատելության խոսքը առցանց տիրույթում պետք է հասցվի նվազագույնի /տեսանյութ/

Մայիսի  3-ը  Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» մամուլի ակումբում օրվա խորհրդին անդրադառնալով նշեց, Հայաստանում խոսքի ազատության ցուցանիշը նախորդ տարիների համեմատ բավականին բարձրացել է : 

«Դա իհարկե ակնհայտորեն կապված է նրա հետ, որ ներկայիս իշխանությունները նախորդ իշխանությունների համեմատ չեն խառնվում լրատվամիջոցների գործունեությանը: Մենք արձանագրել ենք բոլոր դեպքերը և տեսել ենք նաև բացասական երևույթներ, բայց առաջընթացը ակնհայտ է»,-ասաց Մելիքյանը:

Դրականի կողքին Աշոտ Մելիքյանն ընդգծեց՝ ունենք նաև լուրջ խնդիրներ, հատկապես  օրենսդրական բարեփոխումների դաշտում: 

«Կարելի է մտածել օրենսդրական կարգադրությունների մասին, որպեսզի նվազագույնի հասցվի ատելության խոսքը, հատկապես առցանց տիրույթում և սոցիալական ցանցերում: Դա իսկապես խնդիր է»,-նշեց Մելիքյանը և հավելեց՝ իրավապահ մարմինների գործողություններում էլ նկատում ենք որոշակի բացասական միտումներ:

«Անցյալ տարվա խուզարկությունները և իրավապահ մարմինների կողմից խմբագրություններ այցելությունները  բավականին մտահոգիչ էին: Եվ մենք այդ ժամանակ հանդես եկանք հայտարարությամբ, որ պետք է իրավապահ մարմիններին հեռու պահենք լրատվամիջոցների գործունեությունից»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ