19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պարոն Փաշինյան, այլևս Ձեզ թույլ չտաք խոսել արժանապատիվ արտաքին քաղաքականությունից և մի փորձեք մոլորեցնել հասարակությանը»

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

 «Պարոն Փաշինյան այլևս Ձեզ թույլ չտաք քննադատել նախկին իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, այլևս Ձեզ թույլ չտաք խոսել արժանապատիվ արտաքին քաղաքականությունից և մի փորձեք մոլորեցնել հասարակությանը, թե դա սուրճի ընդմիջում էր, ոչինչ պատահական չի լինում, սա արդյունք է Ձեր ոչ ադեկվատ քաղաքականության թե որպես նախկին ընդդիմադիր պատգամավոր և թե որպես ներկա վարչապետ:

Կարծում եմ՝ գիտակցում եք, թե որքան ցավով է տարել այս միջադեպը յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդ:

Մի մոռացեք Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովի վերաբերյալ Ձեր նախկին հերյուրանքներով լի ելույթները:

Այսօր դուք քաղում եք այն, ինչ ցանել եք»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ