24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ են օրինական դաշտ բերված աշխատողների մուծումները

 Օրերս վարչապետն անձամբ անդրադարձավ տևական ժամանակ իմ կողմից արծածվող «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մուտքերում ստվերային աշխատողների օրինական դաշտում «չերևալու» փաստարկումներին։ Ամենևին հարցականի տակ չդնելով վարչապետի կողմից հայտարարված` 562 043 օրինական գրանցված աշխատողների թվաքանակը, փաստենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում» ևս դե-ֆակտո պետք է պրոեկտվեն հայտարարված, օրինական դաշտ բերված աշխատողների այդ թվերը՝ բազմապատկած 1000 դրամով` հավաստելով իրականության և վարչապետի խոսքերի համապատասխանությունը։ Ակնկալում ենք, որ չի կրկնվի նախադեպը, որի ականտեսը եղանք 22.03.2019 թ.-ին` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, երբ հայտարարված 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը որևէ կերպ «ՉԷՐ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ» հիմնադրամի մուտքերում . . .

Հ.Գ. Հունիսին կայանալիք հիմնադրամի հերթական նիստից հետո մեծ ցանկություն կա տեսնել և հրապարակայանցնել, որ հայտարարված և ակնկալվող` 562 043 000 դրամ ամսեկան մուտքերն այլևս ապահով «հանգրվանում» են հիմադրամում . . .

Հակառակ դեպքում վարչապետը, ստիպված չի լինի, որոշ պաշտոնյաների իր իսկ խոսքով՝ «ՓՌԵԼ ԱՍՖԱԼՏԻՆ ԿԱՄ ԾԵՓԵԼ ՊԱՏԵՐԻ»…

Մեսրոպ Մանուկյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ