19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախցի 150.000 քաղաքացիների անվտանգությունը մեր բոլորի կենսական հարցն է՝ անկախ նրանից, թե մենք որտեղ ենք գտնվում. Զոհրաբ Մնացականյան

Այսօր Երևանում և բոլոր մարզկենտրոններում նշում են Քաղաքացու օրը։ Մաշտոցի պուրակում ընթանում է «Իրազեկ քաղաքացի» հանրային քննարկումը, որին մասնակցում են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Քննարկման ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվեցին, թե Հայստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո արտաքին ինչպիսին է վերաբերմունքը երկրի նկատմամբ,  և Արցախի հարցի հետ կապված ինչպիսի դիրքորոշում ունի։

«Բոլորիդ հետ միասին այսօրվա համար շատ ոգևորված եմ, քանի որ այսօրն արտահայտում է այն, ինչին ձգտել ենք 27 տարի՝ կառուցել մեր պետությունը, երկիրը։ Քաղաքացին  ամբողջությամբ պետություն է, որտեղ ինքն է տերն իր իրավունքների։

Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին և գնահատականին, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ սա շատ էական է և չափազանց կարևոր է, քանի որ այն բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը։ Բայց այստեղ ամենակարևորը ՀՀ քաղաքացին է, քանի որ մենք առաջին հերթին պատասխանտու ենք մեր քաղաքացու առջև։

Մենք միջազգային հանրության անդամ ենք, 193 պետությունների ընտանիքի մաս ենք կազմում, կրում ենք մեր պատսախանատվությունը միջազգային հարաբերություններում։ Օգտագործում ենք միջազգային հարաբերությունները, որպեսզի մեր ազգային նպատակները, ազգային օրակարգում ձևավորված գերակայություններն առաջ տանենք»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է պահպանելու միջազգային ինստիտուտների հետ համագործակցությունը և այն առաջին հերթին ծառայեցնել ազգային նպատակներին։

Անդրադառնալով Արցախի հիմնահարցին, արտգործնախարարը նկատեց՝ Արցախի հարցը Հայաստանի գերակա խնդիրն է։

«Այսօր մեր հայրենակիցները Ստեփանակերտում ապրում են իրենց կյանքով, առօրյայով, իրենք բարեկեցությունն են ապահովում։ Ի տարբերություն շատերի, նրանք այնքան մոտ են շփման գծին, այնքան մոտ են վտանգին։ Արցախցի 150 հազար քաղաքացիների անվտանգությունը մեր բոլորի կենսական հարցն է՝ անկախ նրանից, թե մենք որտեղ ենք գտնվում։

Յուրաքանչյուր հայի համար սա մեր հավաքական ինքնության պահպանությունն է։

Պատկերացրեք, ինչ կլինի, եթե մեր հայրենակիցների նկատմամբ վտանգն աճի, և ունենանք իրավիճակ, որն ունեինք 90-ականների սկզբին»,- ասաց Զ. Մնացականյանը։

Նա նաև հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը կա և շարունակում է մնալ Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը։

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և խաղաղություն ենք ցանկանում, բայց խաղաղություն ցանկանալով չենք կորցնում ինքնավստահությունը, որ մեր պաշտպանվելու ուժը մեծ է։

Ժողովրդավարական հասարակությունները շատ ավելի հայրենասեր են, նրանք բաց են քննարկումների համար»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ