19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Facebook-ը կտուգանվի հինգ միլիարդ դոլարով

default (1)

Facebook սոցիալական ցանցը կարող է տուգանվել ամերիկյան վերահսկող մարմինների կողմից այն սկանդալի պատճառով, որը կապված է Cambridge Analytica-ի հետ, տուգանքի չափը՝ 3-5 մլրդ դոլար, տեղեկացնում է The Straits Times-ը՝ հղում կատարելով Facebook-ի ներկայացուցչին։

«Մենք հույս ունենք, որ կորուստները կկազմեն 3-5 մլրդ դոլար»,- պարբերականը մեջբերում է ընկերության ներկայացուցչի խոսքերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ Facebook սոցցանցը հաշվետվություն էր ներկայացրել իր շահույթի 51 տոկոս կրճատման մասին՝ 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով։ Անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ այդ նվազումը կազմել է 2,43 մլրդ դոլար։ Հասույթը նույնպես կրճատվել է՝ 39 տոկոսով (3,3 մլրդ դոլար)։

Այս ցուցանիշը համընկել է ամերիկյան վերլուծաբանների մեծ մասի կանխատեսումների հետ։ Փորձագետները այդ կրճատումը կապել են Cambridge Analytica բրիտանական քոնսալթինգային ընկերության սկանդալի հետ, որը ապօրինաբար օգտագործել է 87 միլիոն օգտատիրոջ տվյալները նախընտրական քարոզչության համար։

Մեկ տարի առաջ Facebook-ը խոստովանել է, որ 87 մլն օգտատերերի տվյալները, հիմնականում ԱՄՆ-ում, սխալմամբ փոխանցվել են այդ ընկերությանը։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Cambridge Analytica-ն համագործակցել է Դոնալդ Թրամփի հետ նախընտրական քարոզչության ժամանակ։ Հավաքված տվյալների հիման վրա հետազոտողները գնահատել են ընտրողների քաղաքական նախընտրությունները եւ նրանց ցուցադրել գովազդ, որն ուղղակի հայտնվել է նրանց շահերի գոտում։ Սկանդալը հանգեցրել է այն բանին, որ Facebook-ի ղեկավարը ստիպված էր պատասխան տալ կատարվածի համար ամերիկյան Կոնգրեսում։

Դրանից հետո ամերիկյան մի շարք գերատեսչություններ եւ ԱՄՆ Կոնգրեսը սկսեցին հետաքննություններ՝ կապված օգտատերերի տվյալների արտահոսքի հետ։ Հետաքննություն սկսեց, մասնավորապես, ԱՄՆ առեւտրի դաշնային հանձնաժողովը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ