26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս տարի միջոցներ չեն հատկացվել Սևանա լճի ձկան պաշարներն ուսումնասիրելու համար /տեսանյութ/

Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար.

«Մենք մոտավորապես տասնհինգ տարի` ամեն տարի այդ մոնիթորինգն իրականացրել ենք: Ցավոք սրտի, եղել են էլի դեպքեր, երբ մոնիթորինգ չի իրականացվել: ԲՆ-ն է տենդերը հայտարարում, և քանի որ, բացի մեր ինստիտուտից, ոչ մի կազմակերպություն չի անում պաշարների ուսումնասիրություն, չի հայտարարվել այս տարի: Նշվում է, որ հատկացվող գումարը` 7 մլն, բավարար չէ: Գումարն, այո՛, բավարար չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պատշաճ ձևով չենք իրականացնում, միջոցներ ենք հայթայթում, արտաբյուջետային ֆինանսավորումներով ենք ապահովում: Հիմնավոր չէ, երբ ասում են, որ երբ 7 մլն բավարար չէ, ուրեմն չանենք»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ կարելի է այդ 7 մլն-ը հատկացնել ոչ թե, օրինակ, ընդհանուր վիճակն ուսումնասիրելու համար, այլ հենց միայն սիգինը մանրամասնորեն պարզելու համար:

«Կյանքը ցույց է տվել, որ մեր կանխատեսումները միշտ իրականացրել ենք, չի եղել` երբ ասենք, որ այս ձկանը խզում պետք է լինի  ու չի եղել: Անթույլատրելի է տալ որսաչափ` առանց պաշարի գնահատման»,-հավելեց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ