19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաման այլ տեսակետ ունի. իշխանական պատգամավորը հաստատեց, որ մարիխուանայի միջազգային օրվա միջոցառման կազմակերպիչն իր եղբայրն է /տեսանյութ/

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ շաբաթ օրն Ազատության հրապարակում մարիխուանայի միջազգային օրը նշելու կազմակերպիչներից մեկը եղել է իր եղբայրը: Նա սակայն նշել է, որ չի ցանկանում նույնականացվել իր ազգականների արտահայտած մտքերի հետ. «Նրանք ազատ են իրենց որոշումների մեջ: Իսկ ինչ վերաբերում է իմ անձին, ապա ես այդ թեմայի մասով չեզոք եմ ու հեռու»:

Ինչ վերաբերում է նրան, թե իր դիրքորոշումը չի հայտնել արդյո՞ք եղբորը, պատգամավորն ասել է, որ իրենց ընտանիքը բավականին մեծ է, ու ոչ միայն այս հարցով մաման այլ տեսակետ ունի, մյուսը՝ մեկ այլ և այդպես շարունակ. «Դժվար է մեր ընտանիքում որևէ հարցի շուրջ ընդհանուր տեսակետի գալ»:

Եթե նման օրինագիծ բերվի, պե՞տք է ընդունել՝ հարցին պատգամավորը պատասխանեց.  «Ես որոշ ժամանակ ԱՄՆ-ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետեւաբար այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետեւ ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»։

Հիշեցնենք, որ օրերս Ազատության հրապարակում մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառումների կազմակերպիչներից էր Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ