17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մասնավոր բուհերը կարող են փակվել. Ժողովուրդ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը: Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է:

Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետա­կան բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը: Ի դեպ, ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում, մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել է 150 անձ, սակայն ընդունվել է 40-ը, 2018 թ. դիմել է 132 անձ, ընդունվել՝ 13-ը: Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել է 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ