09 Ապրիլի, Հինգշաբթի, 2020
KFC

Դավաճաններին հավաքել է շուրջը, ովքեր մատնիչներ են, մարդ չեն․ Իսագուլյանը՝ Փաշինյանին

1395773_537622366330148_300042178_n

«Հեղաշրջում ասենք, բռնի իշխանության զավթում ասենք, ոնց ուզում եք՝ անունը դրեք, որովհետև մարդիկ կային, որոնք այս ընթացքում իրենց իրական կերպարը ցույց տվեցին»,- ամփոփելով 2018 թվականի ապրիլից ի վեր Հայաստանում իրականացվողը, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իրենց ամեն ինչով պարտական էին Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, կարողություններ են կուտակել, բայց հիմա հարմարվել են Նիկոլ Փաշինյանի հետ և բարձր պաշտոններ են զբաղեցնում․ «Նիկոլն Առաջին օրվանից ծանրագույն սխալներ է կատարում: Դավաճաններին հավաքել է շուրջը, ովքեր մատնիչներ են, հիմնականում սուտ են խոսել, մարդ չեն: Նման մարդկանցով, բնականաբար, հայրենիքդ հեռու տանել չես կարող»:

Հայաստանում իրավիճակը նա գնահատում է անկայուն։  Մեկ տարի առաջ տեղի ունեցածի մեջ  միայն  մեկ դրական կողմ է տեսնում՝ բացահայտումները։

Վերջինս   հիշեց  մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը: Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Նրա խոսքով, կարելի էր այս արտահայտությունն այլ կերպ հասկանալ՝ գուցե սա հստակ ուղերձ էր հենց Փաշինյանին՝  չկրկնել իր սխալները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ